Նորություններ

Հայտնի են համահայկական մրցաշարի կիսաեզրափակիչի մասնակից թիմերը

Կրթական 2015-11-30

Կայացել է Պատանի քիմիկոսների համահայկական 6-րդ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլը: Մրցաշարը հրաշալի հնարավորություն է բարձր դասարանների աշակերտների համար՝ իրականացնելու իրենց առաջին գիտական հետազոտություններն ու փոքրիկ հայտնագործությունները` «Քիմիան հնարամիտների համար» կարգախոսի ներքո:

Այս տարի մրցաշարն ունեցավ ռեկորդային թվով մասնակից՝ 36 թիմ, 172 մասնակից աշակերտ և 51 մարզիչ ու ղեկավար: Քառորդ եզրափակչին թիմերը լուծել են թեստային խնդիրներ, որոնք ստուգվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից:

 
Այնուհետև տեղում հրապարակվել են կիսաեզրափակիչ փուլ անցած թիմերի անունները՝ Վաղարշապատի «Ալմաստ», Վանաձորի «Էվրիկա», Մասիսի «Ռեագենտ», Գյումրու «ֆոտոն», Երևանի «Ուրան», Գյումրու «Ադրենալին», Գյումրու «Ռուբին», Երևանի «Բումերանգ», Արարատի «Աքվա»:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: