Նորություններ

Ֆուտբոլային մրցույթ 6-9-րդ դասարաններ

Կրթական 2015-11-30

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի առօրյան հագեցած է սպորտային միջոցառումներով:Նոյեմբերի վեցին դպրոցում անցկացվեց ֆուտբոլի միջդասարանային /6-9-րդ դասարաններ/ առաջնություն նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին:Մրցումները կազմակերպել էր ֆիզղեկ Ս.Ղևոնդյանը:Երկրպագուները գեղեցիկ ձևավորված պաստառներով, փուչիկներով, վանկարկումներով ոգևորում էին մրցող թիմերին:Հաղթող ճանաչվեց 9-րդ դասարանի թիմը, որն արժանացավ դպրոցի փոխանցիկ գավաթին:Դպրոցի տնօրեն Ն.Մկրտչյանը շնորհավորեց և պարգևատրեց մասնակիցներին՝ <<Լավագույն ռմբարկու>>, <<Լավագույն դարպասապահ>> պատվոգրերով:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: