Նորություններ

Գործնական աշխատանք տեխնոլոգիա առարկայից

Կրթական 2015-11-29

2015թ. նոյեմբերի 27-ին ՀՀ Կոտայքի մարզի <<Չարենցավանի N6 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ տեխնոլոգիա առարկայի գործնական աշխատանք 7-րդ դասարանում «Թխվածքի պատրաստում» դասի թեմայով: Դպրոցի հարմարավետ ճաշարանում աշակերտներն ուսուցչի օգնությամբ եւ անմիջական հսկողությամբ պատրաստեցին գեղեցիկ ու տարբեր նախշակաղապարներով կտրտված շոկոլադե կարկանդակներ՝ այդպիսով ծանոթանալով կարկանդակի պատրաստման տեխնոլոգիայի ամբողջական պրոցեսին: Մինչ ջեռոցում եփվում էին կարկանդակները, աշակերտները կատարեցին սպասքադրում, անձեռոցիկների ծալում: Վերջում կատարվեց հյուրասիրություն, համտեսում: Նախքան աշխատանքն սկսելը կատարվեց աշխատանքի անվտանգության կանոնների եւ սանիտարահիգիենիկ պահանջների վերհիշում, որոնք պահպանվեցին ամբողջ աշխատանքի ընթացքում: Ամբողջ ընթացքում ուսուցչի՝ Հասմիկ Ավետյանի կողմից կատարվում էր կարգադրություններ, մեկնաբանվում յուրաքանչյուր գործողություն եւ վերահսկվաում աշխատանքը:

Կոտայք, ք. Չարենցավանի թիվ 6 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: