Նորություններ

՛՛20-րդ դարի ցեղասպանությունները՛՛

Կրթական 2015-11-29

Զառի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում 11-րդ դասարանի աշակերտների և պատմության ուսուցչուհի Արևիկ Հարությունյանի ջանքերով կազմակերպվեց ՛՛20-րդ դարի ցեղասպանությունները՛՛ խորագրով միջոցառում՝ հայոց ցեղասպանության 100 ամյակի շրջանակներում: Միջոցառման ընթացքում ներկայացվեց հայերի, Պոնտոսի հույների և ասորիների ցեղասպանությունները Օսմանյան կայսրության տարածքում: Ներկայացվեց հրեաների Հոլոքոստը, զուգահեռներ անցկացվեց Հայոց եղեռնի հետ՝ միաժամանակ պրոյեկտորով ցուցադրելով եղեռնի տեսարաններ: Սահիկաշարքով (սլայդ) ցուցադրվեց նաև Կամբոջիայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները: Անդրադարձան նաև Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ցեղասպանություններին ու Սիրիայի ջարդերին: Հույսով և հավատով լեցուն, որ մարդկության դեմ կատարած չարագործություններին վերջ կտրվի, Աստծո ստեղծած աշխարհի պահպանմամբ, սիրով և հավատով, լավատեսությամբ ավարտվեց միջոցառումը: Աստծո ստեղծած դրախտային տեսարանների ցուցադրումը նպաստեց թեթևացնելու եղեռնի տեսարանների ազդեցությունը: Միջոցառումը հայրենասիրության, կորուսյալ հայրենիքի, նախնիների և առհասարակ մարդկության հանդեպ ցուցադրած անմարդկային վերաբերմունքի և լավատեսության բաց դաս էր: Դահլիճում հայրենասիրական երգերով ոգևորված հանդիսատեսը մեծ բավականությամբ հեռացավ: Շնորհակալությամբ հանդես եկավ դպրոցի տնօրեն տիկին Կ. Գրիգորյանը, նշելով, որ պատմություն առարկան լավ հիմքերի վրա է դրված դպրոցում:

Կոտայք, գ. Զառի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: