Նորություններ

ԲԱՑ ԴԱՍ՝ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐՆ ՀԱՅՈՑ

Կրթական 2015-11-27

Նոյեմբերի 12-ին Շիրակի մարզի Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում անցկացվեց բաց դաս՝ <<Գրականություն>> առարկայից: -Մեծերը չեն մեռնում, մեծերը լույս են դառնում և լուսավորում գալիք սերունդների ճանապարհը: Այս տողերով սկսեց դասը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Ն. Գասպարյանը: Դասը նվիրված էր քերթողահայր Խորենացուն: Աշակերտները ներկայացրեցին հայի դիմագիծը՝ ընդգծելով Խորենացու ինքնությունը: Ունկնդրեցին Խորենացու <<Խորհուրդ մեծ և սքանչելի>> երգը, ներկայացրեցին Խորենացու կյանքի և գործունեության կարևորագույն դրվագները: Զարդարեցին Խորենացու ասույթների ծառը: Խոսվեց Խորենացու աշխատությունների՝ <<Հայոց պատմության>> կառուցվածքի՝ պատմագիտական և գեղարվեստական արժեքների մասին: Դասն անցկացվեց ժամանակակից մեթոդներով: Դասի վերջում աշակերտները քննարկեցին Րաֆֆու <<Պարույր Հայկազն>> վեպը, որով էլ մեկ անգամ ևս կարևորվեց ու արժևորվեց Մովսես Խորենացու տեղն ու դերը հայ գրականության պատմության մեջ:

Շիրակ, ք. Մարալիկի թիվ 2 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: