Նորություններ

Այսօր <<Ա>> տառի ծնունդն է

Կրթական 2015-11-27

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցում նոյեմբերի 20-ին առաջին դասարանում տեղի ունեցավ <<Ա>> տառի շնորհանդեսը:Կազմակերպիչներ՝ Ն.Հովհաննիսյան /դասվար/, Ս.Աղաբալյան /երաժշտության ուսուցչուհի:Ոգևորված էին թե° ծնողները, թե° աշակերտները:Այբուբենի առաջատար հնչյունին էր նվիրված երեխաների ասմունքը, երգը փոքրիկ բեմականացումները,երեխաների հանդերձանքը:Դահլիճը ձևավորված էր <<Ա>> տառը խորհրդանշող ակսեսուարներով. արևներ, ամպիկներ, աստղիկներ:Տոնական տրամադրությունը և ոգևորվածությունը հավելեց գեղեցիկ ձևավորված <<Արև>> տորթը:Վերջում աշակերտներին շնորհավորեցին դպրոցի տնօրեն՝ Ն.Մկրտչյանը, Հ.Թումանյանի անվան ավագ դպրոցի տնօրեն՝ Ս.Թունյանը:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: