Նորություններ

Բարևի միջազգային օր

Կրթական 2015-11-27

Ստեփանավանի Հ.Թումանյանի անվան ավագ դպրոցում ինչ որ արտասավոր իրարանցում կար վաղ առավոտից:Մուտքի դռնից սկսաց ողջույնի ջերմ խոսքեր էին գրված և փակցված պատերին: -Բարև: Ողջույն:Բարի օր:Նմանատիպ կախարդական բառերը օրը սկսեցին սիրով: Իսկ թե դահլիճում ինչ էր կատարվում...տեսնել էր պետք... Դեղին ու կանաչ գույներով զարդարված դահլիճը, նույն գույնով հագնված <<ժպիտ-երեխաները>> իրենց երգերով սկսեցին Բարևի միջազգային օրվան նվիրված միջոցառումը: Մեծն Սևակի խոսքերով մի աշակերտ ազդարարեց միջոցառման սկիզբը, որից հետո երեխաները տարբեր լեզուներով ողջունեցին հանդիսատեսին, մեկնաբանեցին<<Բարևի>> խորհուրդը, բարի արև, կապույտ երկինք մաղթեցին աշխարհին ու մարդկությանը: 6-րդ <<Ա>>դասարանցիների շուրթերով աշխարհին բարություն էր սերմանվում, մաքրություն ու ջերմություն, սեր ու ներում էր տարածվում, որպեսզի մեծերը նույնպես հասկանան, որ բարևով պետք է սկսել օրը և բարևով էլ ավարտել:Նրանք համոզված էին, որ աշխարհում ամենա ջերմն ու սրտանցը ողջունում են հայերը:Միջոցառման ավարտին իր ողջույնի խոսքն ասաց ավագ դպրոցի տնօրեն Ս.Թունյանը: Նա շնորհակալություն հայտնեց 6-րդ <<Ա>> դասարանցիներին, դասղեկ Վ.Սուքիասյանին և ծնողներին, որոնք կազմակերպել էին այդ հրաշք միջոցառումը և բարի ու ջերմ օր էին ստեղծել ավագ դպրոցում:

Լոռի, ք. Ստեփանավանի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: