Նորություններ

Ամփոփվել է «Լավագույն ուսանող-2015» մրցույթը

Կրթական 2015-11-27

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Լավագույն ուսանող-2015» ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրված էր Հայաստանի Ազգային հերոս, ԵՊՀ շրջանավարտ Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին:
«Լավագույն ուսանող-2015» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք էլ հանձնեցին հաղթողներին հավաստագրերն ու ԵՊՀ բրոնզե մեդալները:
 
Նշենք, որ լավագույն ուսանողներին որոշելու համար ԵՊՀ-ում արդեն երկար տարիներ է, ինչ գործում է հատուկ հանձնաժողով: Բնականաբար, շնորհաշատ ուսանողներին ընտրելը դժվարին ու պատասխանատու գործընթաց է: 
 
Այս մրցույթում առավելապես կարևորվում են համալսարանականների կրթական ձեռքբերումները, հասարակական ակտիվությունը, գիտության ոլորտում նկատելի հաջողությունները և ուսման առաջադիմությունը:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: