Նորություններ

Ընդլայնել կապը <<Մաթեմատիկա>> և <<Ինֆորմատիկա>> առարկաների միջև

Կրթական 2015-11-27

Սիրելի' ուսուցիչներ, աշակերտներ, Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում այսօրվա բաց դասը անցկացվում է մաթեմատիկայի միամսյակի շրջանակներում և բնույթով համակցված է: Դասն իր կառուցվածքով մի փոքր անսովոր է: Անսովոր է, իհարկե, ավանդական ուսուցման տեսակետից: Խոսքն այն մասին է, որ աշակերտները սեփական գիտելիքներն ու հմտությունները ներդնելով, համագործակցելով միմյանց և ուսուցիչների հետ, պատրաստել են մեր այսօրվա դասը: Պարզաբանենք` նախօրոք բոլոր դասարաններում եղել էր հանձնարարություն` պատրաստել մաթեմատիկական սլայդներ մինչև այդ պահը ուսումնասիրած թեմաներից: Հավելենք , որ աշխատանքը կատարվել է դպրոցում ինֆորմատիկայի ուսուցչուհու` Արմինե Մարտիրոսյանի օգնությամբ ու ցուցումով: Այժմ յուրաքանչյուր աշակերտ կներկայացնի իր պատրաստած սլայդը և եթե այն հաջողված լինի, կօգտագործի մաթեմատիկայի դասերին` թեման առավել տեսանելի ու առարկայական դարձնելու նպատակով: Դե իսկ լավագույն 3 աշխատանքները կառանձնացվեն և կպարգևատրվեն պատվոգրերով: Եվ այսպես` բաց դասն ունի հետևյալ նպատակները` 1. բարձրացնել սովորողների հետաքրքրությունը <<Մաթեմատիկա>> և <<Ինֆորմատիկա>> առարակաների նկատմամբ : 2. զարգացնել համագործակցային հմտությունները, 3. ընդլայնել կապը <<Մաթեմատիկա>> և <<Ինֆորմատիկա>> առարկաների միջև: 4. զարգացնել աշակերտների մաթեմատիկական խոսքը: 5. սերմանել երեխաների` մեջ միմյանց օգնելու ցանկություն և ձգտում: Լիահույս ենք, որ դասը կծառայի իր նպատակին:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: