Նորություններ

Բաց դաս՝ Հովհաննես Թումնայան

Կրթական 2015-11-26

«Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»: Ե.Չարենցի այս խոսքերով սկսվեց Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի հերթական բաց դասը XIԲ դասարանում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Հարությունյանի դասավանդմամբ: Դասի թեման էր Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը: Դասարանում թևածում էր թումանյանական ոգին: Աշակերտները ներկայացրեցին պոեմի սյուժեն, Անուշի կերպարը,գյուղում ընդունված նահապետական սովորույթները: Համեմատեցին մեր ժամանակների հետ: Աշակերտներն ակտիվորեն մասնակցում էին դասին: Ուսուցչուհին դասը վարեց նոր մեթոդներով:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: