Նորություններ

Գրաբարը՝ դպրոցական առարկա

Կրթական 2015-11-26

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կայացել է «Գրաբարի կարևորությունն այսօր և դասավանդման արդի խնդիրները դպրոցում» խորագրով քննարկում, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Իհարկե, խոսել այն մասին, որ ծրագիրը պետք է դառնա պարտադիր բոլոր դպրոցներում, դեռևս վաղ է, որովհետև երկարամյա ծրագրերով և աշխատանքով պետք է նախապատրաստենք այդ կարևոր որոշման կայացումը:
Դեռևս այդ որոշումը չի երևում, քանի որ ծրագրի հաջող ընթացքի համար միայն քաղաքական որոշումները և հոգևոր աջակցությունը քիչ են: Պետք է նաև ստեղծել մասնագիտական հմտություններով օժտված մանկավարժների շերտ, ուսումնական բովանդակություն, կրթական ծրագիր:
 
Այն ամենը, ինչ արվում է հրաշալի է, բայց դա ավելի շատ լրացուցիչ, արտադասարանային կրթության ձևերի մեջ է մտնում, այլ ոչ թե դասական առարկայի: Հետևաբար, պետք է նպատակ դնենք` մի գեղեցիկ օր անցնել ծրագրի իրականացմանը բոլոր դպրոցներում, սակայն դրան հասնելու համար կուտակենք համապատասխան ներուժ»,-նշել է Արմեն Աշոտյանը:
 
«Գրաբարյան օրեր» ծրագրի նպատակն է նոր սերնդի մոտ արթնացնել հետաքրքրություն գրաբարի նկատմամբ և խթանել դրա ուսուցումը: Քննարկման ընթացքում ամփոփվել են «Գրաբարյան օրեր» ծրագրի մեկամյա աշխատանքները, հնչել են մասնագետների ու կրթության պատասխանատուների կարծիքներն ու տեսակետները՝ գրաբարի կարևորությանն ուղղված ծրագրի շարունակության համար: 
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: