Նորություններ

Մաթեմատիկական մասնախմբի հնգօրյակ

Կրթական 2015-11-26

ԵՊԲՀ-ի <<Հերացի>> ավագ դպրոցում տեղի ունեցավ մաթեմատիկական մասնախմբի հնգօրյակը: Հնգօրյակի նպատակն էր կարևորել մաթեմատիկայի դերը անհատի ձևավորման և զարգացման գործում: Դպրոցի սրահի պատերին փակցված էին մաթեմատիկական բանաձևեր: Աշակերտներին և ուսուցիչներին բաժանվեցին մաթեմատիկայի մասին աֆորիզմներ: Հնգօրյակի շրջանակում տեղի ունեցան բաց դասեր, համակարգչային դասեր մասնախմբի ուսուցիչների կողմից: <<Ճանաչենք մեծ մաթեմատիկոսներին >> խորագրով աշակերտները գրեցին ռեֆերատներ և ներկայացրեցին: Կազմակերպվեց և անցկացվեց հանդիպում ԵՊՀ-ի կից Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Ա. Սարգսյանի հետ, որը աշակերտների և ուսուցիչների համար անցկացրեց դաս <<Պարամետրական հավասարումներ և անհավասարումներ>> թեմայով: Ինֆորմատիկայի ուսուցիչ Ն. Սարգսյանը ուսուցիչների համար սեմինար կազմակերպեց <<էլեկտրոնային թեստերի պատրաստման ծրագիր>> թեմայով: Տնտեսագիտական հոսքի աշակերտների համար կազմակերպվեց դասախոսություն <<Մենեջմենթը մեր կյանքում>> թեմայով, որը անցկացրեց Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դասախոս Հ. Երիցյանը: Մաթեմատիկայի հնգօրյակը անցավ հետաքրքիր և հագեցած:

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ «Հերացի» ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: