Նորություններ

Բաց դաս-միջոցառում «Ա տառի շնորհանդես» խորագրով

Կրթական 2015-11-26

Ասում են,որ այս աշխարհում, այս հողագնդում ամեն ինչ ունի իր սուրբ ծնունդն ու իր վախճանը, մարդ թե անասուն, միջատ ու թռչուն, ծիլ, ծաղիկ ու խոտ, անգամ գարունն արևոտ: Ասում են նաև՝ այս ծեր աշխարհի ինչ-որ անկյունում ծնունդ է առել մի սրտաչափ տեղ, դրախտիկ մի վայր՝ իր անուշ ջրով, հողով խորդուբորդ, իր սեգ ժայռերով, բարձրիկ լեռներով ու հովիտներով, դաշտավայրերով: Դրախտիկ այդ վայրը մեր հայրենիքն է, մեր սուրբ օրրանը՝ հայոց աշխարհը՝ իր ժողովրդով, իր խինդ ու լացով, երգով ու տաղով, աստվածընծա ու չնաշխարհիկ իր այբուբենով: Նոյեմբերի 18-ին,Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի I ա դասարանում, դասվար՝ Ա. Հովհաննիսյանը անցկացրեց բաց դաս՝ «Ա տառի շնորհանդես» խորագրով: Դասարանը շատ գեղեցիկ կահավորված էր Ա տառով սկսվող առարկաներով, նկարներով: Երեխաները մեծ ոգևորությամբ դասի թեմային համապատասխան բանաստեղծություններ, երգեր, առածներ, հանելուկներ ներկայացրեցին հրավիրված ուսուցիչներին և ծնողներին: Աշակերտներին «Արևի մարդիկ» երգով ողջունեց և շնորհավորեց նրանց ավագ ընկերը: Բոլորը շատ գոհ էին, և նույնիսկ փոքրիկների հուզմունքն իր հետաքրքրությունն ուներ...

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: