Նորություններ

Հայաստանի հավաքականները հաղթանակել են

Սպորտ 2015-11-20

Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի անդամները մրցել են գերմանացիների հետ՝ առավելության հասնելով 2.5:1.5 հաշվով: Հայաստանի հավաքականը վաստակել է 8 միավոր և բաժանում է 4-10-րդ տեղերը:
Առաջին համար Լևոն Արոնյանն սպիտակներով ոչ ոքի է խաղացել Լիվիու-Դիտեր Նիսիպեանուի հետ, Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ ոքի է խաղացել Գեորգ Մեյերի հետ:
 
Հրանտ Մելքումյանն սպիտակներով հաղթել է Դենիել Ֆրիդմանին, Կարեն Գրիգորյանը սևերով միավորը կիսել է Դենիս Վագների հետ:
 
Կանանց Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում մրցել է իսպանացիների հետ և առավելության հասել 2.5:1.5 հաշվով: Հաղթանակներ են տարել Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան: 
 
Էլինա Դանիելյանը պարտություն է կրել, իսկ Լիլիթ Մկրտչյանը վաստակել է կես միավոր: Հայաստանի հավաքականը վաստակել է 7 միավոր և բաժանում է 9-13-րդ տեղերը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: