Նորություններ

Արհեստական ինտելեկտով ռոբոտը ներկայացվել է հանրությանը

Ուշագրավ 2015-11-18

Տոկիոյում հանրությանը ներկայացվել է արհեստական ինտելեկտով ռոբոտ, որը կարող է համակարգել մարդու նախասիրություններն ու օգտակար խորհուրդներ տալ:

Ռոբոտը տիրոջը ճանաչում է դեմքով և ձայնով, կարողանում է ոչ միայն հասարակ զրույց վարել, այլև օգտակար տեղեկատվություն քաղել դրանից: 

 
Այն առաջին հերթին տարբերակում է, թե ինչ է դուր գալիս կամ դուր չի գալիս տիրոջը: Ռոբոտի քաշը կազմում է 800 գրամ, իսկ բարձրությունը` 28 սմ: 
 
Նոր տարվա սկզբին ռոբոտը վաճառքի կհանվի հասարակական և մասնավոր կազմակերպությունների շրջանում: 2016թ.-ի երկրորդ կեսից արդեն այն կկարողանան ձեռք բերել անհատ սեփականատերերը:
 
Աղբյուրը՝ Tert.am
Նկարը՝ Image.itmedia.co.jp

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: