Նորություններ

Պարգևներ մի շարք մանկավարժների

Կրթական 2015-10-13

Մասնագիտական կրթության ոլորտի մի խումբ մանկավարժներ արժանացել են պարգևների, որոնք հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը նշել է, որ վերջին ժամանակահատվածում կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ արժանացել են պարգևների տարբեր առիթներով` «Ուսուցչի օր», «Գիտելիքի օր» և այլն: 

 
«Այսօր եկել է պահը մեր երախտիքի և գնահատականի խոսքն ասելու մասնագիտական կրթության ոլորտի նվիրյալներին և նրանց շնորհակալություն հայտնելու իրենց երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար` պարգևներ հանձնելով արժանավորներին»,-նշել է Արմեն Աշոտյանը:
 
Կրթության ոլորտում ունեցած բազմամյա վաստակի համար պարգևատրվել են մի շարք դասախոսներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով պարգևատրվել են նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական հաստատությունների որոշ աշխատակիցներ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: