Նորություններ

Շնորհավոր տոնդ, ուսուցի´չ

Կրթական 2015-10-12

Բոլոր ժամանակներում լուսավոր մարդկանց ուսուցիչ են անվանել: Երբեք հնարավոր չէ չգերագնահատել այն դերն ու նշանակությունը, որն ունի ուսուցիչը սերունդների դաստիարակության գործում:
Շատերն են ընտրում այդ դժվարին ճանապարհը, սակայն բոլորին բախտ չի վիճակվում այդ «լուծը» տանել մինչև վերջ: Սերնդեսերունդ ակնածանքով ու խոնարհումով են հիշում ուսուցչի անխոնջ, նվիրումով աշխատանքը:
 
Այսօր էլ գալիք սերունդների կրթության և դաստիարակության գործի լավագույն արդյունքներով է պայմանավորված մեր երկրի ապագան և վաղվա օրը: Այսպես և անմասն չմնացին Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները` շնորհավորելով ուսուցիչների տոնը:
 
Վաղ առավոտյան կերպարանափոխված, տոնական և առինքնող էր դպրոցի բակը: Աշակերտները ջանք չէին խնայել հաճելի անակնկալներ մատուցելու իրենց ուսուցիչներին: Աշակերտները հանդիսավորությամբ արտահայտեցին շնորհավորանքների, երախտագիտության խոսքեր:
 
Ապա ուսուցիչներին պարգևեցին «տիտղոսներ»: Վերջապես իրականանում էր 9-րդցիների   երազանքը. այդ օրը նաև ինքնակառավարման օր էր… Աշակերտները ներքին հպարտությամբ մտան դասարաններ` յուրաքանչյուրը նախապատրաստված իր ընտրած առարկայի համար:
 
Նրանք դուրս էին գալիս դասարաններից և ուրախ, և մտահոգ դեմքերով… Պարզ էր մի բան՝ նրանք հասկացել էին, որ ուսուցչի աշխատանքն այնքան էլ հեշտ չէ, որքան իրենք էին պատկերացնում: Նրանք հասկացան, որ ուսուցիչ ոչ բոլորը կարող են դառնալ, որ այն կոչում է, ոչ միայն մասնագիտություն: 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: