Նորություններ

Հանդիպում քահանայի հետ

Կրթական 2015-10-12

Շատերն են գնահատում ուսուցչի աշխատանքն ու ներդրումը մատաղ սերնդի դաստիարակության գործում, որին անմասն չմնացին նաև Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու քահանա Տեր Գալուստը և ՔԴԿ կենտրոնի ղեկավար Հուսիկը:

Հոկտեմբերի 5-ին նրանք այցելեցին Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց, շնորհավորեցին ուսուցիչներին, հանդիպեցին 7-9-րդ դասարանների աշակերտների հետ:     

Զրույցի թեման ընտանիքն էր: Տեր Գալուստը ներկայացրեց ավանդական հայկական ընտանիքի գործառույթները, որից հետո խմբային աշխատանքի միջոցով աշակերտները վեր հանեցին կանանց ու տղամարդկանց հատկանիշները:
  
Համատեղ գտան այդ հատկանիշների նմանությունները և տարբերությունները: Վերջում ներկաները լրացրեցին հարցաթերթիկ, որտեղ իրենց կարծիքներն արտահայտեցին ընտանիք երևոյթի վերաբերյալ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: