Նորություններ

Հայաստան-Ալբանիա՝ 0:3

Սպորտ 2015-10-12

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ է ավարտել ելույթը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում, որում այդպես էլ հաղթանակ չի տարել և 2 միավորով գրավել է I խմբի վերջին տեղը:

Հայկական թիմի վերջին մրցակիցն էր Ալբանիայի հավաքականը, որը Երևանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում հաղթել է 3:0 հաշվով: 

 
Այս հաղթանակի շնորհիվ ալբանացիները հավաքեցին 14 միավոր և, շրջանցելով Դանիայի հավաքականին, I խմբում գրավեցին երկրորդ տեղը ու պորտուգալացիների պես նվաճեցին Եվրո-2016-ի ուղեգիր: 
 
12 միավոր հավաքած Դանիան անցումային խաղեր կանցկացնի ուղեգիր նվաճելու համար:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: