Նորություններ

Ուսուցչի տոնը Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցում

Կրթական 2015-10-09

-Սիրելի´ մանկավարժներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ,-այս բարեմախթանքի խոսքերով սկսեց Ուսուցչի օրվան նվիրված իր ելույթը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սահակյանը:

-Սիրելի´ ուսուցիչներ, դուք ստանձնել եք անչափ կարևոր առաքելություն, չէ՞ որ ամեն մարդ երկու դաստիարակություն է ստանում՝ մեկը նրան տալիս են ծնողները` փոխանցելով իրենց կենսափորձը, մյուսը` առավել կարևորը՝ ուսուցիչները, ովքեր սովորեցնում են գտնել դեպի ճշմարտությունը տանող ճանապարհը:

Հավատարիմ իրենց կոչմանը և կրթադաստիարակչական հարուստ ավանդներին՝ այսօր մեր մանկավարժները երիտասարդ սերնդին կրթում են ազգային ոգով, սերմանում նրանց հոգում ազնվության և աշխատասիրության, հայրենասիրության բարի սերմերը:
 
Գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն ու առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են, քանի որ կրթությունը լոկ գիտելիքների քանակ չէ, այլ լիակատար ըմբռնումն այն ամենի, ինչ ձեռք ես բերել:
Այս գեղեցիկ տոնն առիթ է բոլորիս համար գնահատանքի, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու բոլոր ուսուցիչներին և ասելու՝ «Շնորհավոր տոնդ` սիրելի ուսուցիչ»:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: