Նորություններ

Շնորհավորում են փոքրիկները

Կրթական 2015-10-09

Ուսուցչի տոնին նվիրված գեղեցիկ ցերեկույթ էին կազմակերպել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ դասարանցիները:

Դպրոցի դահլիճում, որը զարդարված էր տոնին համահունչ, հավաքվել էին ուսուցիչներ, տարրական դասարանների աշակերտներ, հյուրեր:

Երեխաները զրնգուն ձայնով արտասանեցին, երգեցին ու պարեցին: Նրանք խաղաղություն մաղթեցին մեր երկրին, առողջություն և բարի աշխատանք ուսուցիչներին՝ աշխարհի լույսի ջահակիրներին:
 
Երեխաները ցանկացան, որ լույսը փայլի մատաղ սերնդի՝ լուսավոր ապագան տանող ճանապարհին, որ դպրոցի բոլոր սաները հասնեն իրենց նպատակին:
 
Միջոցառումը կազմակերպել էին դասվարը և երաժշտության ուսուցչուհին: Ուսուցիչներին շնորհավորեց նաև դպրոցի տնօրենը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: