Նորություններ

Միջոցառում Ստեփանավանի թիվ 3 դպրոցում

Կրթական 2015-10-09

Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցում մեծ աշխուժություն էր տիրում: Ե´վ ուսուցիչները, և´ աշակերտները տոնական բարձր տրամադրությամբ և խանդավառված հոգիներով դուրս էին եկել դպրոցի բակ՝ տոնելու ՀՀ անկախության հռչակման տարեդարձը:
Եռագույն դրոշները, դրանց գույներին համահունչ փուչիկները, երեխաների ասմունքը և երգն ավելի բարձր տրամադրություն էին ստեղծում, չէ՞ որ սեպտեմբերի 21-ը հիշարժան ու նվիրական տոն է ողջ հայության համար:
 
Մեր ժողովուրդը մաքառելով հասել է 21-րդ դար` մեծ զոհողությունների գնով վերականգնելով իր անկախությունը: Արդեն 24 տարի է, ինչ հայ ժողովուրդը մեծ շուքով ու հանդիսավորությամբ տոնում է Անկախության օրը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: