Նորություններ

Ներկայացվել է ֆրանսիացիների հավանական մեկնարկային կազմը

Սպորտ 2015-10-08

Հայաստանի ազգային հավաքականի դեմ կայանալիք ընկերական խաղում Քարիմ Բենզեման ֆուտբոլի հանդես կգա մեկնարկային կազմում, չի բացառվում նաև, որ հանդիպմանը մասնակցի նաև Լասանա Դիարան:
Վնասվածքից վերականգնվող Պոլ Պոգբայի մասնակցությունը հարցականի տակ է, և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպանին կարող է փոխարինել Յոան Կաբայն անգլիական «Քրիսթալ Փելասից»: Ֆրանսիա-Հայաստան խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:
 
Հայաստանի հավաքականի դեմ խաղում ֆրանսիացիների հավանական մեկնարկային կազմը հետևյալն է՝ Հուգո Լյորիս («Տոտենհեմ»), Բակարի Սանյա («Մանչեսթեր Սիթի»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Մամադու Սախո («Լիվերպուլ»), Պատրիս Էվրա («Յուվենտուս»), Պոլ Պոգբա («Յուվենտուս» կամ Յոան Կաբայ), Լասանա Դիարա («Մարսել»), Բլեզ Մատյուիդի (ՊՍԺ), Մաթյո Վալբուենա («Լիոն»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Քարիմ Բենզեմա («Ռեալ»):
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: