Նորություններ

Փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ուշագրավ 2015-10-07

Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը, որն այս տարի անց է կացվելու հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ը, կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Փառատոնին կմասնակցեն հայ և օտարազգի տաղանդաշատ երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից: Փառատոնի ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղություններ և ժամանակաշրջաններ ընդգրկող ստեղծագործություններ:

 
Մշակութային խոշոր միջոցառման իրականացմանը զուգընթաց փառատոնը փորձելու է համայն աշխարհի հայության ուշադրությունը հրավիրել հայրենադարձության խնդրին, սեփական հողում արարելու և ստեղծելու սերունդների երազանքի իրականացմանը:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: