Նորություններ

“Sinquefield Cup”. Արոնյանն առաջատարներից է

Սպորտ 2015-08-28

“Sinquefield Cup” շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրից հետո առաջատարներն են Լևոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 3.5-ական միավոր:

Հայ գրոսմայստերը միավորը կիսել էր Ալեքսանդր Գրիշչուկի հետ, իսկ Մագնուս Կարլսենը պարտության է մատնել Ուեսլի Սոյին: Առաջատարներից կեսական միավոր են հետ Վեսելին Տոպալովն ու Անիշ Գիրին:

Օգոստոսի 28-ին մրցաշարում հանգստյան օր է: Օգոստոսի 29-ին կայանալիք 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Մագնուս Կարլսենի հետ:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: