Նորություններ

Կամփոփվի «Հուսո Առագաստ» համահայկական փառատոնը

Ուշագրավ 2015-08-27

Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանն ընթացքի մեջ է «Հուսո Առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնի եզրափակիչ փուլի ամփոփումը: Փառատոնը կեզրափակվի գալա-համերգով:

Հեղինակային երգի փառատոնը մեկնարկել էր դեռ նախորդ ամսվա հուլիսի 31-ին՝ Սևանում, որտեղ տեղի է ունեցել նախնական փուլը: Ժյուրիի ընտրած մասնակիցներին կմիանան նաև Երևանում օգոստոսի 24-ին լսումների փուլը հաղթահարած երաժիշտները, որոնք էլ կներկայանան փառատոնի երկրորդ փուլին: 

Ընտրված լավագույն մասնակիցները Բարդ ակումբի թվով 15 անդամ-երաժիշտների հետ էլ կմասնակցեն օգոստոսի 27-ին կայանալիք գալա-համերգին, որին կմասնակցի նաև Ռուբեն Հախվերդյանը:
 
Փառատոնին մասնակցելու հայտ էին ներկացրել երկու տասնյակից ավել հեղինակ-կատարողներ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: Փառատոնի պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցները պետք է միայն հայալեզու երգեր կատարեն:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: