Նորություններ

Թանգարանային ֆոնդերի պահպանություն և պաշտպանություն

Ուշագրավ 2015-08-26

Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ ս.թ. օգոստոսի 25-ին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում մեկնարկել է թանգարանների աշխատակիցների վերապատրաստման ծրագիրը «Թանգարանային ֆոնդերի պահպանություն և պաշտպանություն» թեմայով:
Վերապատրաստման դասընթացին մասնակցում են Երևանի, ՀՀ մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանգարանների 25 աշխատակից:
 
Հնգօրյա դասընթացի ընթացքում նրանք կծանոթանան թանգարանների ֆոնդերի պահպանության և պաշտպանության առանձնահատկություններին, կուսումնասիրեն դրանց մեխանիզմները:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: