Նորություններ

Մխիթարյանն իր խաղային դիրքի մասին

Սպորտ 2015-08-25

Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով «Ինգոլշտադտի» նկատմամբ տարած հաղթանակին, նշել է. «Հեշտ չէր: Առաջին խաղակեսում չօգտագործեցինք մի քանի գոլային պահեր:

Ընդմիջումից հետո կարողացանք մեծացնել ճնշումը և խփել չորս գնդակ: Շատ կարևոր է, որ Եվրոպայի լիգայում անցկացրած բարդ խաղից հետո հաղթանակ տարանք:

Շատ եմ աշխատում մարզումներին, որպեսզի օգուտ բերեմ թիմին: Կձգտեմ շարունակել նույն ոգով: Ամեն օր նոր օր է: Ես ձգտում եմ բարելավել խաղս:
 
Շնորհակալ եմ Թոմաս Տուխելին, որը գտել է լավագույն խաղային դիրքն ինձ համար: Ուրախ եմ, որ օգնում եմ «Բորուսիային» գոլերով և գոլային փոխանցումներով: Ակնհայտ է, որ անցած մրցաշրջանի համեմատ մեր խաղը շատ է փոխվել:
 
Մենք խաղում ենք հարձակողական ֆուտբոլ: Եթե համեմատենք Կլոպի թիմի հետ, ապա փոխվել է խաղի համակարգը»,-նկատել է Մխիթարյանը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: