Նորություններ

Ջազ փառատոն Երևանում

Ուշագրավ 2015-07-31

Սեպտեմբերին Երևանում մեկնարկելու է “Yerevan Jazz Fest 2015” փառատոնը, որի շրջանակում Հայաստան կժամանեն ջազ կատարողներ Արցախից, Վրաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ավստրիայից և Լիբանանից:

“Yerevan Jazz Fest 2015”-ը բաղկաղած է լինելու երեք համերգից, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Երևանի: Սեպտեմբերի 17-ին ջազ փառատոնը կբացի Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը:

Սեպտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած Ռիչարդ Բոնա բենդի համերգը: Բենդի կազմում հանդես կգան Ռիչարդ Բոնան, Էթյեն Ստեդվիկը, Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը:
 
Սեպտեմբերի 19-ին երեկոն կբացի Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արմեն Հյուսնունց), ինչպես նաև կատարումներով հանդես կգան Մարիամ և Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը և Հյուբերտ Թաբսը (Ավստրիա):
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: