Նորություններ

Ամփոփվել են մրցույթի արդյունքերը

Կրթական 2015-07-25

Ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի ընդունելության միասնական քննություններից հետո թափուր մնացած տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքերը:

Դրական միավորներ ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդներին հնարավորություն էր տրվել նոր դիմում-հայտեր ներկայացնել: Ըստ ամփոփված արդյունքների՝ 312 դիմորդ դարձել է ուսանող: 

188 հոգի ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, 45 հոգի՝ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, 24 հոգի՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան և 32 հոգի՝ Երևանի պետական համալսարան: 
 
Ընդհանուր առմամբ այս տարի ՀՀ պետական և ոչ պետական բուհեր է ընդունվել 11 176 դիմորդ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: