Նորություններ

Հայ դպրոցականների հերթական հաջողությունները

Կրթական 2015-07-21

Հայաստանի դպրոցականները հերթական հաջողություններն են արձանագրել միջազգային առարկայական օլիմպիադաներում: Այս անգամ արդեն Դանիայի Օրհուս քաղաքում տեղի ունեցած «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայում մեր դպրոցականները նվաճել երեք մեդալ՝ 2 արծաթե, մեկ բրոնզե:
Մեր թիմը ներկայացնող չորս դպրոցականներից երեքը դարձել են մեդալակիր՝ ապահովելով օլիմպիադայի լավագույն արդյունքներից մեկը: Կենսաբանության օլիմպիադային մասնակցել է 62 երկրի 239 մասնակից:
 
Մինչ այդ մեր դպրոցականների օլիմպիական թիմերը փայլել էին նաև մաթեմատիկայի և ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում՝ համապատասխանաբար վաստակելով 6 մեդալ՝ մաթեմատիկայից (մեկ արծաթե և հինգ բրոնզե) և 5 մեդալ ֆիզիկայից (երկու արծաթե և երեք բրոնզե):
 
Մաթեմատիկային մասնակցել է՝ 104 երկրի  577, իսկ  ֆիզիկային 83 երկրի 386 մասնակիցներ: Այս պահի դրությամբ, ամփոփելով միջանկյալ արդյունքները, կարող ենք արձանագրել, որ օլիմպիադաներին մասնակից մեր 15 դպրոցականներն արդեն նվաճել են 14 մեդալ:
 
Թիմային արդյունքներով նշված երեք օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են լավագույն արդյունքները տարածաշրջանում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: