Նորություններ

Ռոման Բերեզովսկին ավարտում է կարիերան

Սպորտ 2015-07-03

Ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտարարել է, որ ավարտում է խաղացողի կարիերան: «Խոստովանում եմ, որ ամեն ինչ տեղի ունեցավ շատ անսպասելի։ Ես ծրագրում էի շարունակել խաղալ, սակայն պորտուգալացիների դեմ Հայաստանի հավաքականի խաղից հետո փոխեցի ծրագրերս։
Ավելի լավ է լինել հեռանկարային մարզիչ, քան ծերացող մարզիկ։ Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հետ հանդես ենք եկել «Զենիթում», իրար լավ ենք ճանաչում:
 
Երկար ենք խոսել, բայց Սարգիսը հույս ուներ, որ ես դեռ կկարողանամ օգնել հավաքականին։ Ես էլ չէի ցանկանում հրաժեշտ տալ ազգային թիմին, որը վաղուց հարազատ է դարձել:
 
Ես հավաքականում հանդես էի գալիս 19 տարի, միշտ զգացել եմ երկրպագուների, մարզիչների և թիմակիցների ջերմ վերաբերմունքը։ Վստահ եմ, որ որևէ ձև կշարունակենք համագործակցությունը»,-նշել է Ռոման Բերեզովսկին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: