Նորություններ

Նախարարի կոչը սփյուռքահայ ուսուցիչներին

Կրթական 2015-07-01

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցում ներկա է գտնվել Սփյուռքահայ ուսուցիչների 2015 թվականի ծրագրի բացմանը:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքի հայկական դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչներին՝ շեշտելով, որ նրանք հայ դպրությունն ապահովող այն առաքյալներն են, ովքեր ճակատագրի բերումով ստիպված են հայեցի սերունդ կրթելու գործն իրականացնել հայրենիքից դուրս:

Նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է նաև, որ կրթական ասպարեզում առավելագույնս  օգտագործվեն տեղեկատվական տեխնոլոգիական միջոցները, որպեսզի սփյուռքի մասնագետները կարողանան լայնորեն օգտագործեն էլեկտրոնային  հայալեզու կրթական պաշարները:
 
Նախարարի խոսքով 21-րդ դարում ավանդական դասագրքերի բացակայությունը այլևս չի կարող պատճառ և խոչընդոտ լինել հայեցի կրթության կազմակերպման համար. «Բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները վաղուց հասանելի են համացանցում:
 
Կոչ եմ անում և հորդորում բոլորիդ առավելագույնս օգտագործեք էլեկտրոնային շտեմարաններն ու կրթական պաշարները, որոնք հուսով եմ երեխաների մոտ ավելացնելու են  հետաքրքրությունը դեպի  մայրենին»,- կոչ է արել Ա.Աշոտյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: