Նորություններ

«Սպեղանի»-ն՝ հեղինակավոր փառատոնի մասնակից

Ուշագրավ 2015-06-29

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Սպեղանի» երգչախումբը մեկնելու է Ֆլորենցիա՝ մասնակցելու միջազգային հեղինակավոր մրցույթ-փառատոնի:

«Սպեղանի»-ի կատարմամբ կհնչեն հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Երկանյանի, Շարաֆյանի խմբերգերը: Երգչախումբը մեծ համբավ և ճանաչում ունի համաշխարհային երաժշտական հասարակայնության շրջանում: 

Համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում` մասնակցելով բազմաթիվ միջազգային փառատոների և արժանանալով դափնեկրի կոչման:
 
«Սպեղանի» երգչախմբի նվաճումներից է նաև Կոմիտասի Սուրբ Պատարագի ձայնագրումը, որն արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությանը:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: