Նորություններ

Կմեկնարկի դասական երաժշտության փառատոն

Ուշագրավ 2015-06-27

Հունիսի 28-ից հուլիսի 5-ն Արցախում կանցկացվի դասական երաժշտության «Տնջրե» միջազգային փառատոնը, որին կմասնակցեն պատանի կատարողներ աշխարհի 11 երկրից` Իտալիայից, Սլովենիայից, Բոսնիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Լիտվայից, Սինգապուրից, Նիդերլանդներից, Հայաստանի Հանրապետությունից ու Արցախից:

«Տնջրե» փառատոնի նպատակն է խթանել Արցախում դասական երաժշտարվեստի զարգացմանը, արցախցի երիտասարդ երաժիշտներին հաղորդակից դարձնել համաշխարհային կատարողական արվեստի լավագույն ավանդույթներին, նպաստել տարբեր երկրների երաժիշտների հետ մշակութային կապերի հաստատմանը:

Փառատոնի շրջանակում մասնակիցները հանդես կգան անհատ կատարումներով, անսամբլներում և նվագախմբի հետ: Փառատոնային համերգները կկազմակերպվեն Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Բերձոր, Ճարտար քաղաքներում:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: