Նորություններ

Կայացել է «ՍոցՔեմփ-2015» գիտաժողովը

Կրթական 2015-06-27

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում անցկացվել է «ՍոցՔեմփ-2015» խորագրով, ոչ ֆորմալ ձևաչափով գիտաժողովը: Միջոցառումը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Նպատակը մեկն էր՝ համախմբել տարբեր բուհերի ստեղծարար ու գիտական ոլորտում ակտիվ երիտասարդներին ու իրականացնել տեղեկատվության փոխանակում միմյանց միջև:

 
Ակտիվ ՈՒԳԸ-ականները «ՍոցՔեմփ-2015»-ն իրականացնելուց առաջ հաշվի էին առել յուրաքանչյուր մանրուք՝ պատրաստելով տարբերանշան ու գնահատման թերթիկներ, հետագայում հնարավոր բացթողումներից խուսափելու նպատակով:
 
Ավելին՝ երկար էին մտածել անգամ թեմաների ընտրության հարցում: Ինչպես սոցիոլոգիայի, այնպես էլ հարակից ոլորտների մասնագետները գիտաժողովի ընթացքում ներկայացրեցին տարբեր խնդիրներին առնչվող իրենց ուսումնասիրությունները:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: