Նորություններ

«Արարատը» համալրվել է նոր ֆուտբոլիստով

Սպորտ 2015-06-27

«Արարատը» պայմանագիր է ստորագրել իսպանացի հենակետային կիսապաշտպան Ռոբերտո Կասաբելյայի հետ:

«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ և խաղալու եմ «Արարատում»: Հուսով եմ, որ գալիք մրցաշրջանում մեծ հաջողություններ կարձանագրենք: 

Մեկ շաբաթվա ընթացքում մարզվում էի թիմում և կարող եմ ասել, որ այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս:
 
Պահանջկոտ մարզիչ ունենք և ջանասիրաբար մարզվում ենք»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը «Արարատի» հետ  պայմանագիրը ստորագրելուց հետո:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: