Նորություններ

«Dasaran»-ը ներկայացրեց «Բացահայտի´ր Եվրոպան» կրթական նոր խաղը

Կրթական 2015-05-25

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ս.թ. մայիսի 24-ին Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, տեղի ունեցավ Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացումը, որն ազդարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ԵՄ անդամ պետությունների այլ դեսպաններ:

Տեղեկատվական ցուցահանդեսին ներկայացավ նաև «Dasaran» կրթական ծրագիրը իր և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ մշակած «Բացահայտի´ր Եվրոպան» կրթական խաղի մեկնարկի տրման արարողությամբ:

Միջոցառմանը ներկա գտնվող և այս նախաձեռնությամբ հետաքրքրված բազմաթիվ քաղաքացիներ՝ անկախ տարիքից, տեղում հնարավորություն ունեցան ծանոթանալ խաղի ստեղծման պատմությանը, նպատակին և անձամբ խաղալ կրթական նոր խաղը, հայտնել իրենց կարծքիները և տպավորությունները:
 
«Dasaran» կրթական հարթակում գործող «Բացահայտի´ր Եվրոպան» խաղը նպատակաուղղված է համապարփակ գիտելիքներ փոխանցելու հանրակրթական դպրոցի աշակերտներին, ինչպես նաև Եվրոպայի, Եվրոպական միության պատմությամբ, եվրոպական մշակույթով հետաքրքրվող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եվրոպական երկրների պատմամշակութային, կրթական, տնտեսական և այլ ոլորտների, Եվրոպական միության կազմավորման պատմության, Եվրամիությանը կից գործող կառույցների գործունեության մասին:
 
Ընդ որում՝ խաղը հասանելի է ինչպես «Dasaran» կրթական ծրագրի կայքի, այնպես էլ կրթական հարթակից դուրս՝ «Facebook»-յան օգտատերերին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: