Նորություններ

Կիրականացվի կրթամշակութային նոր ծրագիր

Կրթական 2015-05-25

«Մշակութային կազմակերպություն-դպրոց» համակարգի ներդրման ծրագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մշակվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և ներառվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում:

Ծրագրի նպատակը ժամանակակից կրթական համակարգի բովանդակային արդյունավետության բարձրացումն է, որտեղ տեսական գիտելիքների մատուցումը կհամատեղվի գործնական ու առարկայական մշակութային գիտելիքների հետ՝ կարևորելով երեխաների հոգևոր-մշակութային դաստիարակությունը՝ ապագա քաղաքացու ձևավորման գործում:

Ծրագիրը կիրականացվի ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների երեխաների համար` մարզերում մշակութային կազմակերպությունների հյուրախաղերի և Երևանում մշակութային միջացառումների կազմակերպմամբ:
 
2015 թվականին «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի Երևանում՝ ՀՀ Սյունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի 47 սահմանապահ համայնքների 49 հիմնական դպրոցների միջին դասարաններում (10-14 տարեկան) սովորող շուրջ 2700 աշակերտի համար: 
 
Ծրագիրը շարունակական է և կիրականացվի ամբողջ տարվա ընթացքում, միաժանամանակ նախատեսվում են թատերահամերգային հյուրախաղեր ՀՀ մարզերում:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: