Նորություններ

Անդրադարձ «Վերդերի» դեմ խաղին

Սպորտ 2015-05-25

Անդրադառնալով «Վերդերի» դեմ հաղթական խաղին՝ Հենրիխ Մխիթարյանը պատմել է տպավորությունների մասին: «Իրոք, այսօր շատ լավ խաղացինք, առաջին հերթին Յուրգեն Կլոպի և Սեբաստիան Կելի համար:

Այդ տեսանկյունից շատ գոհ ենք: Այս մրցաշրջանում եղավ մի հատված, որում լավ չէի խաղում, սակայն միշտ հավատում էի ինձ և շարունակում աշխատել: Այժմ այդ աշխատանքի արդյունքը երևում է: 

Շնորհակալ եմ իմ թիմին ու մարզիչին, որոնք միշտ հավատացել են ինձ: Հուսով եմ, որ գործերը կշարունակեն ավելի լավանալ»,-նշել է Մխիթարյանը:
 
Հիշեցնենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 28 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: