Նորություններ

Նախարարը ներկա է գտնվել հաշվետու համերգի

Ուշագրավ 2015-05-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում ներկա է գտնվել «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրին մասնակից դպրոցների հաշվետու համերգին:
Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ «Ազգային երգ ու պար» առարկայի փորձարկումը հանրակրթական դպրոցներում ոչ այնքան կրթական ծրագիր է, որքան ազգային ինքնության պահպանման հերթական քայլ:
 
Գնահատելով մեկ տարի առաջ փորձնական տարբերակով ներդրված ծրագրի արդյունքները՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ առարկայի ներդրման մեթոդական փնտրտուքը սպառված չէ և ավելի լավ արդյունքների համար աշխատանքները մշտապես շարունակվելու են:
 
Միջոցոռմանը ներկա են գտնվել նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, «Կարին» ազգագրական համույթի նախագահ Գագիկ Գինոսյանը:
 
Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է ընթացիկ ուսումնական տարվա սկզբին հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում, սկսվում է հինգերորդ դասարանից և կավարտվի յոթերորդ դասարանում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: