Նորություններ

Կիրականացվեն կրթական նոր ծրագրեր

Կրթական 2015-05-20

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տնօրեն Մանյա Հենրիյեթ Ահրենսին:

Ողջունելով հյուրին` Կարինե Հարությունյանը նշել է, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ԿԳ նախարարության կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են համատեղ բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես՝ նախադպրոցական և ներառական կրթության ոլորտներում: 

 
Ընդգծելով հիմնադրամի` կրթության մատչելիությանն ուղղված ծրագրերի կարևորությունը Կարինե Հարությունյանն առաջարկել է համապատասխան ծրագրեր իրականացնել նաև դպրոցներում կրթության որակի հետ կապված: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև 2016-2021թթ. համագործակցության նոր ծրագիրը: 
 
Այս համատեքստում Մանյա Հենրիյեթ Ահրենսը բարձրացրել է դպրոցների սեյսմիկ անվտանգության հարցը` ընդգծելով, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման և երեխաների խոցելիության նվազեցման» ծրագրի շրջանակներում իրականացրել է դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատում: 
 
Նա կարևորել է նաև դպրոցների շինարարության ընթացքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար թեքահարթակների անհրաժեշտության, ինչպես նաև դպրոցների էներգախնայողության հարցերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: