Նորություններ

Համագործակցության շրջանակն ընդլայնվում է

Կրթական 2015-05-19

ԵՊՀ-ն շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակը: Այսպես, Ռյազանի Ս. Եսենինի անվան պետական համալսարանը ցանկություն է հայտնել գործընկերային հարաբերություններ հաստատել ԵՊՀ-ի հետ:
Այդ կապակցությամբ ռուսական բուհի պատվիրակությունը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Զիմինի գլխավորությամբ եռօրյա այցով Երևան է ժամանել: 
 
Պատվիրակության կազմում են նաև բուհի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Օլեգ Սուլիցան և Ռուսաստանի հայերի միության Ռյազանի տարածաշրջանային բաժնի ղեկավար Արամ Ղազարյանը: 
 
Նրանց այցը ԵՊՀ սկսվել է Հայագիտական հետազոտությունների ինստիտուտից: Այնուհետև նրանք հյուրընկալվել են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանի աշխատասենյակում:
 
Արամ Սիմոնյանը նախ ներկայացրել է համալսարանի պատմությունը, կառուցվածքը, մանրամասն պատմել մի շարք ստորաբաժանումների ու կատարած աշխատանքների մասին, անդրադարձել նաև արդիական որոշ խնդիրների: 
 
Այնուհետև պարոն Զիմինը շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակով ընդունելության համար, խոսել իր բուհի մասին, որն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը՝ «Այսօր մեր համալսարանում փոփոխությունների ժամանակաշրջան է: 
 
Նշում ենք 100-ամյակը, սակայն ոչ թե ուզում ենք պարզապես ամփոփել արածը, այլ նոր քայլեր նախանշել»: Ռուսական բուհի ղեկավարն ընդգծել է, որ իրենք ցանկություն են հայտնել համագործակցել ԵՊՀ-ի հետ, քանի որ իրենց որդեգրած քաղաքականությունն է այդպես հուշում
 
Գիտությունը զարգացնելու համար նրանք որոշել են կապեր հաստատել Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի և Հայաստանի գիտակրթական հաստատությունների հետ:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: