Նորություններ

Մովսիսյանը գուցե վերադառնա ՄԼՍ

Սպորտ 2015-05-19

Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքքեյբի հաղորդմամբ Մովսիսյանը ցանկանում է վերադառնալ ՄԼՍ: «Յուրան կունենա մի քանի առաջարկներ, որոնք նա մտադիր է ուսումնասիրել:
Դա կարող է լինել «Ռեալ Սոլթ Լեյքը» կամ այլ ակումբ: Յուրայի համար ընտանիքն առաջին տեղում է: Կարծում եմ՝ նրա համար դժվար կլինի այսքան տևական ժամանակ հեռու լինել ընտանիքից և մնալ Եվրոպայում:
 
Կարծում եմ, որ Մովսիսյանը կցանկանա վերադառնալ ԱՄՆ»,-նշել է Մաքքեյբը: Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով Ռուսաստանի ընթացիկ առաջնության վերջին երկու տուրերում խաղադաշտ դուրս չի գա:
 
2006-2009 թվականներին Մովսիսյանը հանդես է եկել ՄԼՍ-ի «Կանզաս Սիթի Ուիզարդս» և «Ռեալ Սոլթ Լեյք» թիմերում:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: