Նորություններ

Հայ բռնցքամարտիկները՝ մեդալակիրներ

Սպորտ 2015-05-18

ՌԴ Խաբարովսկ քաղաքում կայացած Կոնստանտին Կարատկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցող բոլոր հայ բռնցքամարտիկները Հայաստան կվերադառնան մեդալներով:

Խաբարովսկում Հայաստանի հավաքականը միակն էր, որի 5 բռնցքամարտիկները բարձրացել են պատվո հարթակ:

Ոսկե մեդալի են արժանացել 64 կգ քաշային Գոռ Երիցյանը և գերծանր քաշային Աղասի Մեհրաբյանը:
 
Հաջող ելույթ է ունեցել նաև 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով պարտվել է միայն եզրափակիչում և արժանացել է արծաթե մեդալի:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: