Նորություններ

Բաց դաս-միջոցառում՝ նվիրված Ռուբեն Սևակին

Կրթական 2015-04-27

Այս տարի լրանում է եղեռնազոհ բանաստեղծ Ռուբեն Սևակի 130 ամյակը: Ռուբեն Սևակ… մեկն այն մտավորականներից, ով սպանվեց անգթաբար անողոք թշնամու ձեռքով:
20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին ընդառաջ օրերս Գեղարքունիքի մարզի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հրանուշ Ղևոնդյանը կազմակերպել էր բաց դաս-միջոցառում՝ նվիրված եղռնազոհ բանաստեղծ Ռուբեն Սևակին:
 
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 9-12-րդ դասարանի աշակերտները: Միջոցառումն սկսվեց «Տավիղ» պարային կատարմամաբ:
 
Միջոցառմանը նախ տեղեկություններ ներկայացվեցին սևակյան ժամանակների խոշտանգումների, խոշտանգված մտավորականների մասին, այնուհետ մանրամասն ներկայացվեց Ռուբեն Սևակի կյանքը՝ համապատասխան բանաստեղծական մեջբերումներով:
 
Ավարտին աշակերտները կոչ արեցին մի բռունցք դառնալ և արդար հատուցում պահանջել:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: