Նորություններ

Հայկական ցուցահանդես ՌԴ ազգագրության թանգարանում

Ուշագրավ 2015-04-27

Ռուսաստանի ազգագրության թանգարանում կբացվի «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցահանդեսը, ինչպես նաև տեղի կունենա «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» պատկերագրքի շնորհանդեսը:
Ցուցահանդեսը և կատալոգի շնորհանդեսն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում:
 
Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կներկայացվեն Ռուսաստանի ազգագրության թանգարանում պահվող հայկական հարուստ հավաքածուի եզակի ցուցանմուշները Միլլերի հավաքածուից:
 
Ցուցահանդեսը բաղկացած է «Արհեստագործական գործիքներ», «Հայ զինագործների, երկաթագործների, ոսկերիչների և ջուլհակների աշխատանքների ցուցանմուշներ» և «Հայկական հազվագյուտ ավանդական երաժշտական գործիքներ» թեմատիկ բաժիններից:
 
Ցուցադրության բաժիններից մեկը կներկայացնի Հայաստանի տարբեր շրջանների ավանդական տարազները: Հայկական մշակույթը ներկայացված է նաև արժեքավոր լուսանկարչական նյութերով:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: