Նորություններ

Հայաստանի թիմը հաղթանակել է

Սպորտ 2015-04-27

Ծաղկաձորում ընթացող շախմատի՝ աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Ռուսաստանի թիմին:

Ռուսաստանն այս պարտությունից հետո զրկվել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից:

Հայաստանի թիմին հաղթական միավորը բերել է երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Գաբրիել Սարգսյանը, ով սպիտակներով 61-րդ քայլում հաղթել է Սերգեյ Կարյակինին:
 
Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել առաջնությունում ամենաբարձր վարկանիշն ունեցող Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
 
Սերգեյ Մովսեսյանը լարված պայքարում սպիտակներով միավորը կիսել է Եվգենի Տոմաշևսկու հետ, իսկ Հրանտ Մելքումյանն ու Նիկիտա Վիտիուգովը բաժանվել են խաղաղությամբ:
 
Տուրի կենտրոնական դիմակայությունում հանդիպեցին առաջատարներ Չինաստանի և Ուկրաինայի թիմերը, որոնք ևս չպարզեցին հաղթողին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: