Նորություններ

Հայաստանը վաստակել է թիմային առաջին 2 միավորը

Սպորտ 2015-04-21

Լևոն Արոնյանի վաստակած միավորը վճռական է եղել Հայաստանի հավաքականի համար:
Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով առավելության է հասել ուկրաինացիների նկատմամբ և վաստակել թիմային առաջին 2 միավորը։
 
Հայաստանն ու Ուկրաինան Հունգարիայի հետ 2-ական միավորով բաժանում են 5-7-րդ տեղերը։
 
Առաջատարներն են 3-ական միավոր վաստակած Կուբան, Հնդկաստանը, Չինաստանն ու Իսրայելը։ ԱՄՆ-ն ու Եգիպտոսն ունեն 1-ական միավոր, Ռուսաստանը երկու պարտություն է կրել։
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: