Նորություններ

«Վերակերտում»

Ուշագրավ 2015-04-20

Ս. թ. ապրիլի 21-ին Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Վերակերտում» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Կներկայացվի «Արեգնազան» կրթահամալիրի սաների գեղանկարչական, գրաֆիկական, քարերի նկարազարդումների, վիտրաժի շուրջ 70 աշխատանք: «Արեգնազան» կրթահամալիրը հայտնի է որպես «Վալդորֆյան դպրոց», որտեղ կրթվում են ոչ միայն դասագրքերով, այլև սեփական փորձի ակտիվ ներդրմամբ:
  
Ցուցադրության կազմակերպիչները հնարավորինս խուսափել են պարզունակ, «թեմատիկ» մոտեցումներից: Ստեղծագործություններն անվերնագիր են, դրանք երեխաների ազատ ընկալումներն են, զգացողությունները, գեղագիտական վերարտադրումները: 
 
Այստեղ կարելի է տեսնել գույների հրավառություն, ապակուն պատկերված նկարներ, միագույն փորագիր գրաֆիկական գործեր, նկարազարդ խճաքարեր, որոնք արեգնազանցիների կերպարվեստի տեխնիկայի ու ոճի մաս են կազմում:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: